Քրդերն ու ընդդիմադիր ուժերը գրոհում են «Իսլամական պետության» վերջին հենակետը Դեր Զորում
Քրդական զորամիավորումները, որոնց աջակցում է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, ռազմական գործողություններ է սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետերի դեմ Սիրիայում:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (սիրիական ընդդիմության և քրդական զորամիավորումների դաշինք) ներկայացուցիչը տեղեկացրել է Դեր Զորում՝ Եփրատի արևելյան ափին, ընթացող «դաժան մարտերի» մասին:
Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR), որը տեղեկություններ է ստանում սիրիական տարբեր աղբյուրներից, հայտարարել է, որ մարտերի ընթացքում ԻՊ-ի 10 գրոհային է ոչնչացվել, բախումներ են տեղի ունեցել ահաբեկիչների և կառավարական ուժերի միջև:










