«Աէրոֆլոտ»-ի ուղևորներին առաջարկել են յոգուրտը մատներով ուտել

03:30 • 03.03.19

Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել «Աէրոֆլոտ» ավիաընկերության Եկատերինբուրգ-Մոսկվա չվերթի ինքնաթիռում: Բորտուղեկցորդն ուղևորներին գդալներ չի բաժանել` առաջարկելով յոգուրտն ուտել մատներով, Life.ru-ի փոխանցմամբ` հայտնում է URA.RU-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել առավոտյան թռիչքի ժամանակ: Ուղևորներից մեկը պատմել է, որ բորտուղեկցորդները նախաճաշ են մատուցել, որը բաղկացած է եղել սենդվիչից, կոնֆետից և յոգուրտից, սակայն վերջինն ուտելու համար գդալներ չեն տվել:

«Բորտուղեկցորդը պարզապես շարժեց ձեռքերը և ժպտաց` ասելով «Ուտում ենք մատներով» »,- ասել է ուղևորը:

«Աէրոֆլոտ»-ի մամլո ծառայությունից հայտնել են, որ միջադեպի առնչությամբ կատարվում է ներքին հետաքննություն: