Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի ընթացքում ցուցարար է վիրավորվել

03:58 • 03.03.19

Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել շաբաթ Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցներից մեկի վիրավորվելու փաստով: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է France-Presse-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` ցուցարարը դեմքի վնասվածք է ստացել տրավմատիկ ատրճանակից, որը ոստիկանները կիրառում են բազմամարդ ցույցերը ցրելու նպատակով:

Փարիզի ոստիկանությունից հայտնել են, որ տուժած «դեղին բաճկոնավոր»-ին անմիջապես օգնություն են ցուցաբերել փրկարարական ծառայության աշխատակիցները:

Միջադեպի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել: