«Պուլկովո» օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց

04:28 • 03.03.19

«Uzbekistan Airways» ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Տաշքենդ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, «Պուլկովո» օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է Коммерсант-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` ինքնաթիռի 241 ուղևորներն ավտոբուսներով անվնաս տեղափոխվել են տերմինալ:

Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային քննչական վարչությունը միջադեպի առնչությամբ նախաքննություն է իրականացնում:

Նշվում է, որ միջադեպից հետո թռիչքուղին ժամանակավորապես փակվել է, «Պուլկովո» օդանավակայանից թռիչքներն իրականացվում են մեկ թռիչքուղով: