ԱՄՆ-ում հարբած կին վարորդը մեքենայով բախվել է պիցցերիային, որտեղ այդ պահին շատ հաճախորդներ են եղել (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքում հարբած կին վարորդը մեքենայով բախվել է «Amerci Pizza and Pastа» պիցցերիային, որտեղ այդ ժամանակ մարդիկ էին ճաշում, հաղորդում է РЕН ТВ-ն:
The Daily Mail-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան կոտրում պիցցերիայի ցուցափեղկը և մտնում ներս: Միջադեպի հետևանքով 69-ամյա մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուրի փոխանցմամբ` կնոջ արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը 4 անգամ գերազանցել է թույլատրելիի սահմանը:
Պիցցերիայի աշխատակից Ջոզեֆ Մայերի խոսքով` բախումն այնքան ուժգին է եղել, որ իրենց թվացել է, թե ռումբ է պայթել: Նա նշել է, որ հետևանքները կարող էին ավելի սարսափելի լինել, քանի որ ռեստորանում այդ պահին շատ հաճախորդներ են եղել:
Տեսանյութը` այստեղ:










