Հնդկաստանում փրկել են տղամարդու, որը շենքի փլատակների տակ է մնացել շուրջ 62 ժամ (տեսանյութ)

16:06 • 22.03.19

Հնդկաստանում փրկարարները շենքի փլատակների տակից դուրս են բերել տղամարդու, որը փլատակների տակ է մնացել շուրջ 62 ժամ, այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Շենքի փլուզումը տեղի էր ունեցել օրեր առաջ, Կառնատակա նահանգի Դհարվադ քաղաքում: Ըստ վերջին տվյալների՝ միջադեպի զոհերի թիվը հասել է 15-ի, տուժել է 55 մարդ:

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են փրկարարները դուրս բերում կանաչ վերնաշապիկով տղամարդուն փլատակների տակից, որտեղ նա անցկացրել է 62 ժամ:

Աղբյուրը նշում է, որ մինչ այժմ հաջողվել է փրկել 64 մարդու, ևս 4-6 մարդ դեռ շարունակում են մնալ փլատակների տակ: Փրկարարական գործողությունը շարունակվում է: