Չինաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել. կա 26 զոհ

04:23 • 23.03.19

Չինաստանի Հունան նահանգում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել, ինչի հետևանքով 26 մարդ զոհվել է, 28-ը` վիրավորվել: Այդ մասին РЕН ТВ-ի փոխանցմամբ` հայտնում է «Սինհուա»-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել Չանդե քաղաքի արագընթաց մայրուղու վրա: Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն նշվում է, որ ավտոբուսը հանկարծակի է հրդեհվել:

Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, 56 մարդ է եղել, այդ թվում` 53 զբոսաշրջիկ, 2 վարորդ և էքսկուրսավարը: Վարորդներն արդեն ձերբակալվել են: Միջադեպի բոլոր  հանգամանքները պարզելու համար քննություն է իրականացվում: