Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը՝ ուղիղ
11։14
Այս պահին տեղի է ունենում Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքապետ Հայկ Մարությանը։
10։38
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր հանրապետության ողջ տարածքում իրականացվում է համապետական շաբաթօրյակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևան քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել էին մասնակցելու Ամիրյան 26 հասցեում Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքին, սակայն վարչապետը նկատելով աղբը, նշեց, որ աղբի մեջ հանդիսավոր արարողություն չի կարող տեղի ունենալ
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվել էր, որպեսզի Կոտայքի մարզի որևէ գյուղ, որտեղ էլ կմասնակցեր շաբաթօրյակին, սակայն տեսնելով աղբը, որոշել է այստեղից սկսել շաբաթօրյակը:
«Մարդն ասում է՝ ես թատրոնի պատասխանատուն եմ, հարյուր անգամ խնդրեցին՝ եկեք, հիմա երկրի վարչապետին բերել են աղբի մեջ կանգնեցրել: Չի՛ կարելի աղբի մեջ կանգնել ու անել հանդիսավոր արարողություն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կմաքրեն, հետո կորոշեն հանդիսավոր արարողություն կանեն, թե ոչ:
Վարչապետը շարունակում է մասնակցել շաբաթօրյակին:









