Նրանք, ովքեր չեն մասնակցել հեղափոխությանը, «Քաղաքացու օրը», ինչպես նախկինում արել են, կարող են գնալ խաշ ուտելու. Նիկոլ Փաշինյան
Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչպես են քաղաքացիներն ուզում իրենց օրը նշել. Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես են պատկերացնում «Քաղաքացու օրվա» տոնակատարությունը:
«Դեռ գաղափար չունեմ, ուրախ պետք է նշել»,-ասաց նա:
Իսկ թե ինչ անեն այն մարդիկ, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կարող են այդ օրը, ինչպես նախկինում արել են, գնալ խաշ ուտելու: «Իրենց հին ռեստորաններում տեղ կգտնվի, որ իրենք բոլորով տեղավորվեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քննադատություններին, որ հեղափոխության գնահատականը պետք է պատմությունը տա, ճիշտ չէ, որ նույն իշխանությունն է նման օր սահմանում, Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Քաղաքացու օրը հաղթանակի օր նշանավորելու հետ կապված քննադատություն կա, հա՞: Այդ օրը կտեսնենք՝ մարդիկ տոնո՞ւմ են, թե չեն տոնում»:










