Ուկրաինայի եկեղեցին կաղոթի արդար նախագահական ընտրությունների համար

11:10 • 23.03.19

Ուկրաինայի տեղական ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Եպիֆանիյ Դումենկոն կարգադրել է նախընտրական շրջանում աղոթքներ կատարել հաջող նախագահական ընտրությունների անցկացման համար, այս մասին գրում է lb.ua գործակալությունը՝ հղում անելով Եկեղեցու մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է «առանձնակի պատասխանատվության առնչությամբ, որը նախագահի ընտրությունների ժամանակ բաժին է ընկել ուկրաինացի ժողովրդին»:

Հատուկ կազմված աղոթքի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Ոգեշնչի՛ր մեզ, Տե՛ր, կատարել ճիշտ ու պատասխանատու ընտրություն»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսվում են մարտի 31-ին: