Անկարայում ներգաղթյալների շենքում հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել (լուսանկարներ, տեսանյութ)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում եռահարկ բնակելի շինությունում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 11-ը տուժել են, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը՝ Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինի հայտարարությանը հղումով:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին Ալթընդաղ թաղամասում գտնվող շինության հրդեհի մասին, որում աֆղանստանցի ներգաղթյալներ են բնակվել:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ: Նրանց հաջողվել է մարել հրդեհը:














