Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնից
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի մամուլի խոսնակ Սականուշ Պողոսյանը:
Հարցին՝ ո՞րն է եղել ազատման պատճառը, Սականուշ Պողոսյանը պատասխանեց՝ այս պահին չեն կարող ներկայացնել պատճառները. «Պատճառներն իմանալու համար ավելի ուշ զանգահարեք, որպեսզի մեր իրավաբանական բաժնի աշխատակիցները կարողանան պատասխանել»:










