ՄԻԵԴ-ը նոր նախագահ ունի

23:52 • 01.04.19

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նոր նախագահ է ընտրել: Խոսքը հույն դատավոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսի մասին է, հաղորդում է РИА Новости-ն:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր նոր նախագահ է ընտրել՝ Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսին՝ Հունաստանից»,- ասված է համապատասխան հաղորդման տեքստում:

Նախագահի լիազորությունների ժամկետը կսկսվի սույն թվականի մայիսի 5-ին և կլրանա հաջորդ տարվա մայիսին:

Սիցիլիանոսը ՄԻԵԴ-ում որպես դատավոր աշխատում է 2011թ.-ի մայիսի 18-ից: Նոր պաշտոնում նա կփոխարինի իտալացի Գուիդո Ռայմոնդիին: