Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը ներկա են գտնվել Արցախի կամերային նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին
Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի պետական կամերային նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին:
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը երկօրյա այցով Արցախ է մեկնել երեկ:










