Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

15:57 • 02.04.19

Ապրիլի 2-ին, ժամը 13:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Գ.Ա.-ի (ծնված 1954 թ.) դին: