Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայում պայթյուն է որոտացել, կան տուժածներ, հրապարակվել են դեպքի վայրից կադրեր (տեսանյութ)

16:09 • 02.04.19

Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր Մոժայսկիի անվան ռազմատիեզերական ակադեմիայում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 4 կուրսանտ է տուժել, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ մարզի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին հղումով:

Պայթյունը որոտացել է հինգերորդ ֆակուլտետում: Պայթյունի հետևանքով փլուզվել է երկրորդ և երրորդ հարկերը միացնող սանդուղքը, որի հետևանքով երրորդ հարկում մոտ 20 մարդ արգելափակված է մնացել:

Կուրսանտներն ու դասավանդողները տարհանվել են: Նախնական վարկածի համաձայն՝ պատճառը շենքում ականի պայթյունն է եղել:

Ալեքսանդր Մոժայսկիի անվան ակադեմիան Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ռազմաուսումնական հաստատություններից է: Այնտեղ պատրաստվում են օդատիեզերական ուժերի և այլ տեսակի զորքերի սպաներ: