Երևանում երկու Opel-ի բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Ապրիլի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։25-ի սահմաններում Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակ Արմենակյան փողոցում բախվել են Opel Astra մակնիշի 35 ՍQ 734 համարանիշի և Opel մակնիշի 34 DL 729 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Հարվածի հետևանքով Opel Astra-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը՝ վնասելով արտաքին լուսավորության լամպը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։










