Ստեփանավանի թունելի սկզբնամասում ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. Shamshyan.com
Ապրիլի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Ստեփանավանի թունելի սկզբնամասում, ЗИЛ մակնիշի 43 ՕՕ 940 համարանիշի բեռնատարի վարորդը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










