Իսլանդիայում սառցաբեկորի անջատումից առաջացած հսկայական ալիքը ստիպել է զբոսաշրջիկներին փախչել (տեսանյութ)

23:16 • 02.04.19

Իսլանդիայում հսկայական ալիք է առաջացել, երբ սառցադաշտից մեծ սառցաբեկոր է պոկվել և փշուր-փշուր եղել: Ինչպես հյատնում է BBC News-ը, բնական երևույթը տեսագրել են զբոսաշրջիկները:

Միևնույն ժամանակ նրանք փորձում էին հեռանալ ափից, քանի որ հսկայական ալիքը մոտենում էր իրենց: Բարեբախտաբար, նրանց ուղեկցում էր փորձառու էքսկուրսավարը, որի հրահանգների շնորհիվ զբոսաշրջիկներին ոչինչ չի պատահել:

Թեև սառցաբեկորների անջատման երևույթը բավականին հաճախ է լինում, նման մեծության սառույցի փլուզումն առաջին անգամ է տեսագրվում: