Եգիպտոսում սարկոֆագով մումիա է հայտնաբերվել

17:46 • 02.04.19

Եգիպտոսի հյուսիսում հնագետները պեղումների արդյունքում սարկոֆագ են հայտնաբերել, որում մումիա է եղել, ասված է երկրի հնությունների նախարարության հաղորդման մեջ:

Պեղումների ղեկավարների խոսքով՝ գտնված մումիան չափազանց վատ վիճակում է: Սարկոֆագը տեղափոխվել է Քաֆր էշ Շեյխ քաղաքի թանգարան, որտեղ վերականգնման աշխատանքներ կիրականացվեն:

Փետրվարի սկզբին Եգիպտոսում 40 մումիայից բաղկացած գերեզմանոց էր հայտնաբերվել: