Քննարկում. ինչ խնդիրներ ունեն Ապրիլյան պատերազմի մասնակիցները (տեսանյութ)
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանը, միևնույն ՀԿ անդամներ, Ապրիլյան պատերազմի մասնակից Գևորգ Գրիգորյանը և Միքայել Սահակյանը մամուլի ասուլիսին քնարկում են զինգրքույկներում Ապրիլյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ նշումներ կատարելու, մասնակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլերի, ապրիլի 2-ը պետական մակարդակով հիշատակի օր հայտարարելու և հարակից հարցեր:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցը: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:










