Ֆիլիպինների նախագահը կարգադրել է բոլոր պետական գործակալություններին վերանայել կնքած պայմանագրերը

14:19 • 02.04.19

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է բոլոր պետական գործակալություններին վերանայել մասնավոր ընկերությունների և այլ երկրների հետ կնքած բոլոր պայմանագրերը՝ հանելով դրանցում եղած այն դրույթները, որոնք կարող են «վնասել ֆիլիպինցիներին», հաղորդում է Rappler հարթակը:

Երկրի արդարադատության նախարար Մենարդո Գևարայի խոսքով՝ կվերանայվեն նաև պետական պայմանագրերը տեղական մասնավոր ընկերությունների հետ:

Նա հավելել է, որ պայմանագրերի՝ հանրային շահերին կամ պետական քաղաքականությանը հակասող բոլոր դրույթները կարող են ըստ օրենքի չեղյալ հայտարարվել: