Բակո Սահակյանի հրամանագրով Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

15:28 • 02.04.19

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ 

Այդ մասին տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից: