Իսպանիայում 80 տարի անց վերահուղարկավորվել են քաղաքացիական պատերազմի տասնյակ զոհերի մնացորդները

13:53 • 02.04.19

Իսպանիայի հյուսիսային Պամպլոնա քաղաքում քաղաքացիական պատերազմի ավարտից 80 տասնամյակ անց զանգվածային գերեզմանոցից հանվել և վերահուղարկավորվել են պատերազմի 46 անանուն զոհերի մնացորդները, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

1936-1939թթ. հանրապետականների և ազգայնականների միջև ընթացած քաղաքացիական պատերազմն ավելի քան 500 հազար մարդու կյանք է խլել:

Ազգայնականների առաջնորդ, գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն 1939թ.-ի ապրիլի 1-ին հայտարարել էր հաղթանակի մասին՝ երկրում իշխելով մինչև իր մահը՝ 1975թ.-ը:

Պատերազմի և Ֆրանկոյի բռնատիրության շրջանի շուրջ 114 հազար զոհի ինքնությունն այդպես էլ չէր բացահայտվել: Իսպանիայի կառավարությունը խոստացել է այս ամիս կայանալիք ընտրությունների արդյունքում իշխանությունը պահպանելու դեպքում արտաշիրիմման ազգային ծրագիր մշակել: