Վենեսուելայում խմելու ջրի պակասուրդ է առաջացել (տեսանյութ)
Վենեսուելայի բնակիչները բախվել են խմելու ջրի պակասուրդի խնդրին, ընդ որում՝ պակասուրդը առաջացել է հասարակության բոլոր խավերում, հաղորդում է Euronews-ը:
Աղբյուրի տվյալներով՝ մայրաքաղաք Կարակասի սուպերմարկետներում ջրի 5 լիտրանոց շիշը 2 դոլար արժե, ինչը երկրում անապահով ընտանիքիների համար, որոնց ամսական նվազագույն վաստակը մոտ 6 դոլար է, չափազանց բարձր գին է:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ հերթ կանգնում գրեթե բոլոր հնարավոր վայրերից ջուր վերցնելու համար, չնայած այն խմելու համար պիտանի չէ:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ջրի պակասուրդը կապված է երկարատև երաշտի հետ, ինչպես նաև մեղադրել է ընդդիմությանը ջրի մատակարարման նենգադուլի համար, մինչդեռ ընդդիմադիր առաջնորդ, իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոն մեղադրել է իշխանություններին երկար տարիներ երկրի ջրամատակարարման համակարգում վերանորոգման աշխատանքներ չիրականացնելու համար:










