Այսօր հայտնի կդառնա Հանրային ռադիոյի նոր տնօրենի անունը
Այս պահին ընթանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները կընտրեն Հանրային ռադիոյի տնօրենին: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՌԱՀ-ից:
Առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն կհամարվի Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի մրցույթում հաղթող և կզբաղեցնի տնօրենի պաշտոնը:
ՀՌԱՀ-ից նշեցին, որ քիչ անց խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ՝ ներկայացնելով Հանրային ռադիոյի նոր տնօրենի անունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել:
Իսկ Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթի համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ստացել էր 30 հայտ:










