Disney-ին մեղադրում են կանանց նկատմամբ խտրականություն դրսևորելու մեջ. ԶԼՄ-ներ

20:57 • 03.04.19

Ամերիկյան իրավաբանական ընկերությունը հավաքական հայց է ներկայացրել Walt Disney Co. ընկերության դեմ՝ տղամարդկանց համեմատ կանանց ավելի ցածր աշխատավարձ վճարելու համար:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Սան Ֆրանցիսկոյում գործող Andrus Anderson LLP ընկերությունը ներկայացնելու է Disney-ում 2015-ից հետո աշխատանքի անցած բոլոր կանանց շահերը: Հայցում նշվում է, որ ընկերության կորպորատիվ քաղաքականությունը, այդ թվում և աշխատավարձի սահմանումը նախորդ աշխատավայրում գրանցված աշխատավարձի համեմատությամբ, խտրականության նշաններ է պարունակում:

Բացի այդ, նշվում է, որ ընկերությունում ձևավորված չէ այնպիսի համակարգ, որը հավասար վարձատրություն կապահովեր աշխատակիցներին՝ անկախ սեռից:

Աղբյուրի տվյալներով՝ Disney-ի ներկայացուցիչը հերքել է իրենց ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ դրանք անհիմն են: