Լոռու մարզում մի քանի պտույտ գործելով ձորակն ընկած բեռնատարի վարորդը Վրաստանի քաղաքացի է . Shamshyan.com

11:14 • 03.04.19

Այսօր` ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Դաթունա Անջափարիձեն իր վարած Scania մակնիշի OC 269 CC համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով հայտնվել ձորակում։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել ինչ-որ ապրանքներով, ու այս պահին ոստիկանները սպասում են, մինչև ժամանեն մաքսային ծառայության աշխատակիցները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: