Չինաստանում մանկապարտեզի դաստիարակը նատրիումի նիտրիտ է լցրել երեխաների սննդի մեջ ու թունավորել նրանց

11:14 • 03.04.19

Չինաստանում մանկապարտեզի դաստիարակը ձերբակալվել է երեխաների միտումնավոր թունավորման կասկածանքով, գրում է cbsnews.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Հենան նահանգում:

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, Վան ազգանունով դաստիարակը մեղադրվում է երեխաների սննդի մեջ նատրիումի նիտրիտ լցնելու համար:

South China Morning Post-ը գրում է, որ նախաճաշից հետո երեխաների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրանց մոտ սրտխառնոց է սկսվել, որոշ երեխաներ գիտակցությունն են կորցրել: Միջադեպի հետևանքով 23 երեխա հայտնվել է հիվանդանոցում:

Թե ինչու է դաստիարակը նման քայլի դիմել՝ դեռ հայտնի չէ:

Բժշկության մեջ նատրիումի նիտրիտը խորհուրդ է տրվում միայն ցիանիդային թունավորման ծանր դեպքերում: