Ադրբեջան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 33%-ով

17:33 • 03.04.19

2018թ.-ին Ադրբեջանում իրանցի զբոսաշրջիկների թիվը 33%-ով նվազել է, գրում է minval.az կայքը՝ Զբոսաշրջության պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Քյանան Գուլուզադեին հղումով:

Նա պարզաբանել է, թե երկրում իրանցի զբոսաշրջիկների թվի կրճատումը պայմանավորված է Իրանում սահմանված նոր հարկերով: Մինչ այդ իրանցի զբոսաշրջիկներն Ադրբեջանում ռուսներից ու վրացիներից հետո թվաքանակով երրորդն էին:

Գուլուզադեն հավելել է, որ առհասարակ Իրանի՝ արտերկիր մեկնող քաղաքացիների թիվը կրճատվել է 50%-ով: