Բահամյան կղզիների ափերի մոտ վերամբարձ կռունկն ընկել է աշխարհի ամենամեծ կրուիզային նավերից մեկի վրա. կան տուժածներ (տեսանյութ)

17:38 • 03.04.19

Բահամյան կղզիների ափերի մոտ վթարվել է աշխարհի խոշորագույն կրուիզային նավերից մեկը. դրա վրա վերամբարձ կռունկ է ընկել:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, միջադեպը տեղի է ունեցել Գրանդ Բահամա կղզու խոշորագույն Ֆրիպորտ քաղաքի նավահանգստում, որտեղ Oasis of the Seas նավը տեխնիկական սպասարկում էր անցնում:

Վթարի հետևանքով տուժել է առնվազն 8 մարդ:

Ամերիկյան Royal Caribbean ընկերությունում դեռևս չեն կարող ասել՝ ինչպես կատարվածը կանդրադառնա նավի գրաֆիկի վրա: Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով առաջացած վնասները դեռևս ուսումնասիրվում են: