Վարչապետ Փաշինյանին են ներկայացվել ՀՀ զինված ուժերի նորագույն ռազմական տեխնիկաները

19:18 • 03.04.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժան: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այստեղ վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈւ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին: