Կոտայքի մարզում տաքսին կիսամաշ ու մաշված անվադողերի պատճառով կողաշրջվել է. վարորդին և 3 ուղևորներին օգնության են հասել քաղաքացիները. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Toyota մակնիշի 34 ZN 744 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով դարձի են բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս բերել վարորդին և 3 ուղևորներին, ովքեր մեկ այլ ավտոմեքենայով դեպքի վայրից մեկնել են։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի և այն պատկանում է Հրազդանում հայտնի «Ճռռոյին», ու եթե նա հետևողական լիներ, ապա կիսամաշ ու ամբողջովին մաշված անվադողերով ավտոմեքենան երթուղի դուրս չէր գա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










