Պատմության մեջ առաջին անգամ բացահայտ միասեռական սևամորթ կինը Չիկագոյի քաղաքապետ է դարձել
Չիկագոյի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետի պաշտոնում բացահայտ միասեռական սևամորթ կին է ընտրվել՝ Լորի Լայթֆութը՝ հավաքելով ձայների 73,7%-ը:
«Սա ինձ համար մեծ պատիվ է: Ամեն ինչ անելու եմ սրան արժանի լինելու համար»,-Chicago Sun-Times-ի հետ զրույցում ասել է 56-ամյա քաղաքապետը:
Նա ընդգծել է, որ իր հաղթանակը վկայությունն է այն բանի, որ մարդիկ իսկապես փոփոխությունների կարիք են զգում և նոր սկիզբ են ցանկանում:










