Արարատի մարզի Խաչփառ գյուղի տներից մեկում օձ է հայտնաբերվել

23:11 • 03.04.19

Ապրիլի 3-ին՝ ժամը 20:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: