Վանաձոր ՔԿՀ-ում դատապարտյալի համար նախատեսված քաղցրավենիքում կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել
Ապրիլի 3-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Ս.-ի անվամբ քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում քաղցրավենիքի միջից հայտնաբերվել և առգրավվել է կոշտ զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 5.2 գրամ քաշով:
Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:










