Ալավերդի քաղաքի բնակարաններից մեկում 68-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

12:58 • 04.04.19

Ապրիլի 4-ին, ժամը 10:46-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի 80 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Մ.Դ.-ին (ծնված 1951 թ.) պատկանող բնակարանի դուռը և հայտնաբերել վերջինիս դին: