Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

19:41 • 04.04.19

Ապրիլի 4-ին՝ ժամը 16:04-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (ընկած է բնակարանում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ նախասրահի հատակին, հայտնաբերվել է Ե.Ս.-ի (ծնված 1950 թ.) դին: