Ռուսաստանում թոք շոուի հաղորդավարը եթերի ժամանակ դուրս է եկել տաղավարից և չի վերադարձել (տեսանյութ)

15:03 • 04.04.19

Ռուսական НТВ հեռուստաալիքի հաղորդավար Անդրեյ Նորկինը «Հանդիպման վայրը» թոք շոուի եթերի ժամանակ լքել է տաղավարը և այլևս չի վերադարձել, գրում է lenta.ru-ն:

Գովազդից հետո հաղորդումը վարել է հյուրը՝ լրագրող Ալեքսանդր Գուրնովը, իսկ թոք շոուի երրորդ մասը վարել է հեռուստաալիքի հաղորդավարներից Իվան Տրուշկինը:

Հեռուստադիտողները փորձել են հասկանալ, թե ինչով են պայմանավորված եթերի ժամանակ նման փոփոխությունները:

Հաղորդման հաջորդ թողարկմանը Նորկինը նորից ներկա չի գտնվել, և այն նրա փոխարեն վարել է Տրուշկինը՝ գործընկերոջ բացակայությունը պատճառաբանելով առողջական խնդիրներով:

«Ուղիղ եթերում վարելով այս հաղորդումը՝ ես հասկացա, թե զգացմունքային առումով ինչպիսի ուժ է պահանջվում մեր հարգարժան փորձագետների հետ շփվելու համար, և զարմանալի չէ, որ Անդրեյ Վլադիմիրովիչի առողջությունը, որը տարիներ շարունակ անում է այդ աշխատանքը, փոքր-ինչ դավաճանել է նրան: Հույս ունենք, որ նա հնարավորինս շուտ տաղավար կվերադառնա»,- ասել է նա:

Ավելի ուշ թոք շոուի հաղորդավարի կինը հայտնել է, որ ամուսինն այժմ բժիշկների հսկողության տակ է:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ 18.34 րոպեից: