Լեհ քահանան ներողություն է խնդրել Հարի Փոթերի մասին գրքերն այրելու համար

15:29 • 04.04.19

Լեհ կաթոլիկ քահանա Ռաֆալ Յարոշևիչը ներողություն է խնդրել Հարի Փոթերի մասին գրքերն ու այլ կրոնների պատկանող իրերը հրապարակավ այրելու համար: Միջադեպը տեղի էր ունեցել Գդանսկում և բացասական արձագանքներ էր գտել համացանցում: Այս մասին հայտնում է newsru.com-ը:

Յարոշևիչն իր հիմնած «SMS երկնքից» կազմակերպության պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել և խոստովանել, որ ակցիան իսկապես անհաջող էր, և ընդգծել է, որ այն ուղղված չի եղել որևէ սոցիալական կամ կրոնական խմբի, գրքերի կամ մշակույթի դեմ: Անհաջող գաղափար է եղել նաև լուսանկարները համացանցում հրապարակելը, որոնք ուղեկցվել են աստվածաշնչյան մեջբերումներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ակցիային մասնակցել էր երեք քահանա: Որոշ հոգևորականների կարծիքով՝ Հարի Փոթերի մասին վեպերը ոգեշնչված են չար ոգիներից ու երեխաներին մոլորության մեջ են գցում: