Տեխնիկական պատճառներով չեղարկվում է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի` ապրիլի 5-ի, ժամը 09:40-ի չվերթը

13:37 • 04.04.19

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ տեխնիկական պատճառներով չեղարկվում է ապրիլի 5-ին, ժամը 09:40-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացքը: Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05 և 17:10 ու 17:15-ին՝ Երևանից, աշխատելու են առանց փոփոխությունների:

Անփոփոխ է մնում նաև արագընթաց էլեկտրագնացքների ապրիլի 6-7-ի չվացուցակը: