Ապրիլի 5-ին կդադարեցվի Երևանի Նուբարաշեն համայնքի և Արարատի մարզի 3 գյուղերի ջրամատակարարումը

12:26 • 04.04.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից հոսանքազրկման պատճառով ապրիլի 5-ին, ժամը 11:00-17:00 կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի, Արարատի մարզի Բարձրաշեն, Ջրաշեն, Դիտակ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: