Մոսկվայում գտնվող «Երևան Պլազա»-ի մոտից կնոջ աչքի առաջ առևանգել են ամուսնուն
Մոսկվայի հարավում գտնվող Բոլշայա Տուլսկայա փողոցում չորս անհայտ անձինք կնոջ աչքի առաջ առևանգել են ամուսնուն և դիմել փախուստի: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի «Երևան Պլազա» առևտրային կենտրոնի հարևանությամբ:
Ոստիկանություն է դիմել տուժածի կինն ու պատմել, որ իրենց մոտեցած անձանցից երկուսը եղել են դիմակներով: Նրանք ամուսնուն ստիպել են նստել մեքենան, ապա տարել են անհայտ ուղղությամբ: Ոստիկանության աշխատակիցները փնտրում են Audi մեքենան, որով փախուստի են դիմել չարագործները:










