Արդարադատության փոխնախարարներ են նշանակվել

15:57 • 05.04.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Արդարադատության նախարարի տեղակալներ նշանակելու մասին:

Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արտակ Ասատրյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»:



Լուսանկարում՝ Արտակ Ասատրյանը

Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Խաչիկյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Խաչիկյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:


Լուսանկարում՝ Տիգրան Խաչիկյանը
 
Արդարադատության փոխնախարար է նշանակվել նաև Աննա Վարդապետյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Աննա Վարդապետյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման մեջ:



Լուսանկարում՝ Աննա Վարդապետյանը