Գնացքով Երևան-Գյումրի ուղևորության տևողությունը 2 ժամ 10 րոպե է. վարչապետն ուղիղ եթերում մանրամասներ ներկայացրեց

10:42 • 05.04.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան-Գյումրի արագընթաց գնացքի առաջին ուղևորներից է: Ֆեյսուքյան էջի իր ուղիղ եթերում նա ներկայացնում է ճանապարհը, գնացքի հարմարավետություն է և խորհուրդ է տալիս օգտվել:

«Գնացքը ամբողջովին նոր է, գործարանային վիճակում ներկրվել է Հայաստան: Ճանապարհն էլ շատ հետաքրքիր է, Հայաստանը ուրիշ կողմից ենք տեսնում»,-ասաց նա և նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում գնացքով ուղևորվում:

Վարչապետին ուղեկցում են ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, Հարավկովկասյան երկաթուղիների տնօրենը,  կառավարության անդամները, նախարարներ, պատգամավորներ:

Վարչապետը ցուցադրեց ճանապարհը, տեղեկացավ որ տոմս արժե  2500 դրամ և Երևանից Գյումրի ճանապարհը տևում է 2 ժամ 10 րոպե: