Երևանի Հալաբյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

09:19 • 05.04.19

Ապրիլի 4-ին, ժամը 21:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 57 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ հյուրասենյակի բազմոցին, հայտնաբերվել է Թ.Հ.-ի (ծնված 1956 թ.) դին: