Երևանում բախվել են Opel-ները. վարորդներին օգնության են հասել մեկ այլ վթարի մեջ հայտնված վարորդներն ու քաղաքացիները. Shamshyan.com

18:09 • 05.04.19

Ապրիլի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Opel մակնիշի 35 GՍ 660 համարանիշի և Opel մակնիշի 34 CM 759 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդներին և ավտոմեքենաներում գտնվող ուղևորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ մեկ այլ ավտովթարում հայտնված վարորդներն ու քաղաքացիները;

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: