Բրազիլիայում բանկեր թալանելու ժամանակ կրակել են 11 մարդու վրա
Բրազիլական Գուարարեմա քաղաքի բանկերից երկուսում կողոպուտ կատարող ավազակախմբի և ոստիկանության աշխատակիցների միջև բախման հետևանքով կրակ է արձակվել չարագործներից 11-ի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Կրակահերթն արձակվել է այն ժամանակ, երբ 25 ոստիկանից բաղկացած ջոկատը փորձել է կանխել զինված հարձակում գործած ավազակախմբի գործողությունները:
Ձերբակալվել է մեկ մարդ, մյուս կասկածյալների որոնումը շարունակվում է: Ավազակախմբի անդամների կոնկրետ թիվը չի հաղորդվում:
Դեպքի վայրում կատարված զննության ժամանակ հայտնաբերվել են 7 ինքնաձիգ, 4 ատրճանակ, զրահաբաճկոններ և պայթուցիկներ:
Նշվում է, որ ավազակախումբը հարձակում է գործել նույն փողոցում գտնվող միանգամից երկու բանկի վրա:










