ՀՀ է ժամանել Գերմանիայի ՍԴ-ի նախագահի գլխավորած պատվիրակությունը (լուսանկարներ)
Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում են Դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, Դատարանի դատավորներ, Դատարանի աշխատակազմի ղեկավարը:
Այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձի փոխանակումը: Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ։


















