Երևանում վարորդը BMW-ով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ, ЗИЛ-ը մասամբ օդ է հանվել. կան տուժածներ. Shamshyan.com

21:27 • 05.04.19

Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 37 էլեկտրասյան դիմաց բախվել են 47-ամյա Արմեն Ասատրյանի վարած ЗИЛ MAZ 4502 մակնիշի 35 DX 801 համարանիշի և Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 35-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 51 XO 051 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով BMW-ն մխրճվել է ЗИЛ- ի մեջ, և ЗИЛ- ը մասամբ օդ է հանել: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: